Ռանոսի և Ադամյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները (լուսանկարներ)
Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը չի փոխվել և այժմ կազմում է 1 մլն եվրո։ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Սարգիս Ադամյանի («Քյոլն») տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ՝ 1 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին, ապա ցանկը գլխավորում են «Բավարիայի» երկու ներկայացուցիչներ՝ Հարի Քեյնն ու Ջամալ Մուսիալան։ Առաջինի տրանսֆերային արժեքը բարձրացել է, իսկ երկրորդինը՝ մնացել անփոփոխ։ Այժմ երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։ Ընդհանրապես, ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակում մյունխենյան գրանդի 8 ներկայացուցիչ է։
Ամենաթանկարժեք կազմը՝ հաշվի առնելով թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը, բնականաբար ունի «Բավարիան»։ Լավագույն եռյակում են նաև «Բայերը» և «Լայպցիգը»։