Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Անգլիա-Իտալիա խաղում անվտանգությունը կուժեղացվի
2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի խաղում, որում Անգլիան «Ուեմբլի» մարզադաշտում կընդունի Իտալիային, անվտանգության միջոցառումները կուժեղացվեն երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ սպանվել են երկու շվեդ երկրպագուներ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը, փոխանցում է Armsport-ը։
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրպագուներն իրենց ապահով զգան Իտալիայի հետ Անգլիայի հանդիպման ժամանակ: Ընդգծվում է, որ անվտանգության ապահովման նպատակով Լոնդոնի իրավապահները հատուկ ոստիկանական պլան են մշակել։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում (Բելգիա) Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Բելգիա – Շվեդիա խաղից առաջ երկու շվեդ երկրպագու գնդակահարվել էր։