Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց Ռումինիայի թիմին, հայտնում է Armsport-ը։
Ռումինացիները խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկական գոլ։
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին 12 խաղում հաղթանակ չի տարել ու միայն մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել։