Ռիգայում Ա Սերիայի երկու ակումբի սկաուտներ հետևել են Սպերցյանի և Տիկնիզյանի խաղին
Ինչպես հայտնի է դարձել Sport Express-ին՝ եվրոպական առաջատար առաջնությունների ակումբների սկաուտները դիտել են ՌՊԼ-ի և Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդուարդ Սպերցյանին և Նաիր Տիկնիզյանին Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Ռիգայում։
Աղբյուրի տվյալներով՝ «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպանին հետևել են «Յուվենտուսի» և գերմանական Բունդեսլիգայի թիմերից մեկի ներկայացուցիչները, իսկ «Լոկոմոտիվի» 24-ամյա կիսապաշտպանին՝ «Լացիոյի» և Ա Սերիայի հետնապահներից մեկի սելեկցիոներները, փոխանցում է Armsport-ը։
Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը 0-2 հաշվով պարտություն կրեց։