Մեսսին չի հեռանա Ինտեր Մայամիից
Լիոնել Մեսսին վարձավճարով չի հեռանա «Ինտեր Մայամիից»:
Լրագրող Գիլեմ Բալագեն հայտնել է, որ հարձակվողը MLS-ի մրցաշրջանի ավարտից հետո կմնա ամերիկյան թիմում, փոխանցում է Armsport-ը։
«Նա, ինչպես մյուս ֆուտբոլիստները, մեկ ամիս հանգստանալու են։ Այնպես որ, մոռացեք Սաուդյան Արաբիա կամ այլ տեղ տեղափոխությունների մասին»,- նշել է Բալագեն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին կարող է 4 ամիս վարձակալական հիմունքներով անցկացնել Սաուդյան Արաբիայում։