Հավաքականին միանում եմ միայն հաղթանակի նպատակով․ Սևիկյան
Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, armsport-ի փոխանցմամբ, կիսվել է Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան հանդիպումներից իր սպասելիքներով.
«Միշտ էլ հաճելի է ազգային հավաքական գնալ հաղթանակի և խփած գոլի ֆոնին: Բայց ես արդեն մոռացել էի խաղը. խաղից հետո վայելեցի այս երեկոն, իսկ առավոտյան ամեն ինչ մնաց հետևում։ Հիմա կպատրաստվեմ ազգային հավաքականի խաղերին։ Մեկ նպատակով եմ գնում՝ Հայաստանի հավաքականը երկու խաղում հաղթի. Եթե ես խաղադաշտ դուրս գամ, բոլոր ջանքերը կգործադրեմ։ Ե՛վ ակումբում, և՛ ազգային հավաքականում ես ինձ տալիս եմ 100%-ով»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Հիշեցնենք, որ Սևիկյանը երեկ է միացել Հայաստանի հավաքականին։ Եվրո-2024-ի ընտրական փուլում հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կխաղա Լատվիայի հավաքականի հետ, իսկ դրանից 5 օր անց ընկերական խաղ կունենա Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։