Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունները ստացել են «Երկաթե սրեր» անվանումը
Իսրայելի պաշտպանության բանակի հակաահաբեկչական գործողությունը, ի պատասխան Գազայի հատվածից մի շարք հրթիռային հարձակումների, ստացել է «Երկաթե սրեր» անվանումը։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան օդային ահազանգ է սկսվել Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի սահմանի մոտ, ինչպես նաև Թել Ավիվի տարածքում՝ կապված Իսրայելի տարածքի վրա արձակված հրթիռների հետ
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածից անհայտ թվով ահաբեկիչներ ներթափանցել են Իսրայելի սահմանային շրջաններ։
Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է հրթիռակոծության ֆոնին պահեստազորայինների զանգվածային հավաքի, ինչպես նաև պատերազմի պատրաստության վիճակի մասին։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն գնացել է Թել Ավիվում գտնվող պաշտպանության նախարարության կենտրոնակայան՝ անվտանգության բլոկի հրամանատարության հետ հանդիպում անցկացնելու համար։