Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ. ոչ, ամեն ինչ լավ է․ Սևիկյան
Նիժնի-Նովգորոդի «Պարիի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ խնդիրներ չի ունենում այն պատճառով, որ ընտրել է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը:
«Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը, փոխանցում է Armsport-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Էդգարը հայտարարել է, որ հրաժարվում է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։ Ֆուտբոլիստը դա պատճառաբանել է նրանով, որ այդ ժամանակ արդեն որոշել էր հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 22-ամյա Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական:
Այս ընթացքում Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու հանդիպում՝ նախ Ռիգայում Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 12-ին մրցելով Լատվիայի հավաքականի հետ, ապա հոկտեմբերի 17-ին Ստրումիցա քաղաքում ընկերական խաղ անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: