Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականի հետ իր երազանքի մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականի կազմում իր երազանքի մասին։
«Երազանքը Եվրո, Աշխարհի գավաթ հասնելն է։ Իհարկե, ինձ գրեցին և ասացին, որ ես այնտեղ չեմ խաղալու։ Նրանք այդպես են կարծում։ Բայց ես ունեմ երազանք, նպատակ։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել դրան:
Երբ ես որոշում կայացրեցի, Վալերի Գեորգիևիչը (Կարպինը՝ հեղ․) ինձ հարցրեց՝ չե՞մ զղջում դրա համար: Իսկ ես ոչ մի գրամ չեմ ափսոսում դրա համար»,- ասել է Էդուարդ Սպերցյանը Nobel յութուբյան ալիքի տեսանյութում, գրում է armsport-ը։