Արման Անդրեասյանը պարտվեց կիսաեզրափակիչ գոտեմարտում. նա կպայքարի բրոնզե մեդալի համար
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականի մարզիկ Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում պարտվեց աշխարհի 2022 թվականի արծաթե մեդալակիր ամերիկացի Զեյն Ռետերֆորդին։ Վաղը մեր ըմբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։