Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը
ՌՊԼ-ի 8-րդ տուրի խաղում «Ախմատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդարին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, գրում է armsport-ը։
Հանդիպման 3-րդ րոպեին «Ախմատի» կազմում գոլի հեղինակ է դարձել Իվան Օլեյնիկովը։ 38-րդ րոպեին կրասնոդարյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Ժոաո Բատչին։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը՝ փոխարինման դուրս գալով 65-րդ րոպեին։
«Կրասնոդարը» 18 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։