Հայ աշակերտները 3 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայում
Հայ աշակերտները 3 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Օլիմպիադան կայացել է սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):
Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագրի։