Ադրբեջանի զինուժն Արցախում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ
Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։