Այսօր Գեղարքունիքում զոհվածները Մասիսից են. համայնքապետ

Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»,- գրել է նա: