Թոխմախի պատվի հարցը. Արիանա Հովսեփյան

Նախկին «չկզողների» և նախկին իշխանությունների գրպանում ողջ կյանքում շպրտած ու միլիոններ կուտակած իբր լավ տղերքը, այսօր խելոք ու հնազանդ լծվել են ավինյանին քաղաքապետ դարձնելու գործին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը:
««Լծվածների» շարքում են Լֆիկ Սամոն, ով «մուծվեց» Նիկոլին, հիմա էլ «նախկին թալանչի չի» և Էրեբունի համայնքի «նայող» Թոխմախի Մհերը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Թոխմախի Մհերը խնդիր է դրել ավինյանին բերած ձայների քանակով կրել բոլորին ու օրերս նեղ հավաք է արել, որտեղ իր մտերիմներին, ովքեր «վիզ պիտի դնեն» ավինյանի համար, ասել է, որ պիտի անեն առավելագույնը, որ ավինյանը մեծ ռազռիվով կրի Էրեբունիում, որովհետև դա իր պատվի հարցն է»: