ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։
«Սա ներառում է նաև տեղափոխվող մարդկանց մասին տեղեկությունների փոխանցում։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր և նույն կերպ է կատարվել։ Գործողություններ իրականացնելիս այս հանգամանքը միշտ պահպանել ենք, որպեսզի հստակ տվյալներ ներկայացնելով` կարողանանք վստահ լինել, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»,– նշել է Ամատունին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում