ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ արդեն Կոռնիձորում են (ֆոտո)
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներն արդեն Կոռնիձորում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Դիվանագետները տեղում ծանոթանում են իրավիճակին։
Նրանց ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Նշենք, որ արդեն երկու օր է` Հայաստանից Արցախ գնացող 19 բեռնատար` մարդասիրական օգնությամբ, կանգնած է Լաչինի միջանցքի սահմանին։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում