Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է. պարզ չէ՝ ինչ է անելու Բաքուն. Թոմաս դե Վաալ

Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է «Քարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումների համար. Աղդամի (Ակնա) ճանապարհը կլինի ոչ այլընտրանք, այլ հավելում Լաչինի միջանքցին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Պակաս պարզ է՝ ինչ է անելու Բաքուն»,- գրել է դե Վաալը: