Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԺ-ն հանդես է եկել ուղերձով. ՄԱԿ անդամ երկրներին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․

«Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին) որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.

Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առ այսօր պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.

Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.

- Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:

ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։

Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ։ Կազմակերպելով իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։

1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։

- Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը, 2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։

- Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։

-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի և էլեկտրականության մատակարարումը:

-2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:

-2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:

- Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։

-Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:

-Հետապնդելով Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։

Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.

Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,

ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է

ՄԱԿ-ի անդամ պետություններին և

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.

- Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.

- Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.
- Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։
«___27__»___Հուլիսի___2023 թ․
ք. Ստեփանակերտ»։