Ուզում եմ մեր ժողովուրդն իմանա՝ առանց պատերազմ հրահարելու գոյություն ունի լրջագույն այլընտրանք այն բանին, ինչ անում է Հայաստանի իշխանությունը. Օսկանյան (տեսանյութ)

Ես ուզում մեր ժողովուրդն իմանա, որ, առանց պատերազմ հրահարելու, այսօր գոյություն ունի լրջագույն այլընտրանք այն բանին, ինչ արվում է Հայաստանի իշխանության կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ընդհակառակը՝ այն, ինչ արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի: Ես արդեն ասել եմ, որ դա անիրատեսական է: Այն լուծումը, որ այսօր սեղանին կա և օրեցօր դա ամրագրվում է ամեն մի մամուլի ասուլիսով, անիրատեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, գոյություն չի ունենում, Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա, 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում: Սրանք լրջագույն խնդիրներ են: Փաստորեն, Արցախը լուծարվելու է իր բնակչությամբ Ադրբեջանի մեջ, իսկ 100 հազար ադրբեջանցիները որ գալու են, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ: 44-օրյա պատերազմից հետո գնալ հապճեպ լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու: Սա հարցի լուծում չէ և պատերազմի կարող է բերել»,- ասել է Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում