ԼՂ-ում ցեղասպանություն է տեղի ունենում․ Պատրիկ Քարամ

Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է տեղի ունենում։ Նման գրառում Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Քարամը։
«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն։ Այն իրագործվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այդ անողոք շրջափակումը զրկում է հայ խաղաղ բնակիչներին սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է նա։
Un génocide est en cours dans le Haut-Karabakh perpétré par un régime criminel qui a mis en place un blocus implacable qui prive de nourriture et de médicaments les malheureux civils Arméniens. Le silence de la communauté internationale est coupable.https://t.co/pIOWBvMfi1
— Patrick Karam (@karampatrick) July 26, 2023