Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի մեկին եւ երկուսին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Դատարանը քիչ առաջ հրապարակեց թույլատրելու որոշումը:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքներին