Փաշինյան Նիկոլն ատում է հային. Հայկ Մամիջանյան

Դա սովորական փաշիզմ էր։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ ասուլիսի ժամանակ Փաշինյանի կողմից հնչեցված ատելության խոսքերին։
Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյան Նիկոլն ատում է հային։
Մեր բոլորիս համար կապ չունի, թե որտեղ է ծնվել հայը. «Երբեք նման թիրախավորումներ չեն արվում։ Ես երբեք տավուշցիներին չեմ թիրախավորում։ Ես ասում եմ՝ մի տավուշեցի կապիտուլյանտ դավաճան է՝ Նիկոլ Փաշինյան»,- նշեց Մամիջանյանը։
Վերջինս անդրադարձավ նաև հերոսների հասցեին հնչեցված խոսքերին։ Նրա խոսքով՝ ցանկացած սահմանապահ բնակավայր Հայաստանում՝ հերոսներ են։ Ցանկացած մարդ, ով գյուլլի բերանում է ապրում՝ հերոս է, որովհետև նրա մնալու արդյունքում մեր երկիրն ավելի անվտանգ է։
«Հա, ճիշտ է, եթե Փաշինյանը սենց շարունակի, ապա երևանցիներն էլ հերոս կդառնան, որովհետև Երևանն էլ կդառնա սահմանապահ»,- նշեց Մամիջանյանը։