Արայիկ Հարությունյանը կա՛մ պետք է հերքի Նիկոլ Փաշինյանին, կա՛մ ինքնասպան լինի. Արդարադատության գեներալ-մայոր

Նիկոլ Փաշինայնը գնաց ստորության, որին Արայիկ Հարությունյանն ինքը պետք է գնահատական տա, հակառակ դեպքում՝ լուրջ խնդիրներ կառաջանան. նա փաստեց մի հանգամանք, որ Արայիկ Հարությունյանը բանակցութունների մեջ է մտել ադրբեջանցիների հետ Քաշաթաղի միջանցքի առումով, այն փակել են և ինչ-որ շրջանցիկ ճանապարհի մասին են խոսել: Եվ դա ասում է այն առումով, որ շրջանցելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ՀՀ-ին կանգնեցրել է փաստի առաջ: Այս մասին այսօր Հայելի մամուլի ակումբում ասել է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
«Շրջափակման ամբողջ մեղքը և, կարելի է ասել, Արցախի հանձնման մեղավորությունը տեսավ Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ: Եվ հիմա Արայիկ Հարությունյանին երկու ճանապարհ է մնում՝ կա՛մ ժամ առաջ հերքել Նիկոլ Փաշինյանի հրապարակած այս դավաճանական տեղեկությունը, գործողությունները, կամ ինքը որպես Հանրապետության նախագահ անձնական զենք կունենա, կամ պետք է ինքնասպանություն գործի, հակառակ դեպքում՝ արցախցիները քարշ պետք է տան փողոցներով: Նա օր առաջ, րոպե առաջ, պետք է դա հերքի»,- ընդգծեց Պետրոսյանը:
Պետրոսյանը նշեց, որ Փաշինյանի «քավորությամբ» է Արայիկ Հարությունյանն Արցախում դարձել նախագահ: