Սերժ Սարգսյանի բաց նամակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին նոր հույսի հնարավորություն բացեցին բոլոր հայերի համար. Մամիջանյան

Ամբողջ կյանքը «դանոս» գրած մարդը, որ չի հասկանում՝ ինչ է գրված տեքստի մեջ, մտածում է՝ դա էլ է այդպիսին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նամակների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Նախագահ Սարգսյանի բաց նամակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին նոր հույսի, նոր օրակարգի հնարավորություն բացեցին բոլոր հայերի համար: Ասում եմ սա թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական տեսանկյունից»,- ասաց Մամիջանյանը:
Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի գույքի հետ կապված Փաշինյանի հայտարարությանը.
«5,5 տարի է՝ ման ես գալիս, չես գտել, որովհետև հնարավոր չի գտնել մի բան, ինչը իրականում գոյություն չունի: Ուստի սա նույնիսկ ավելի մանրամասն պատասխանի արժանացնել չեմ ուզում»: