ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերությանը ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 2024-ի քննվող գործերով պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք Մեր ժողովրդի պատիվը վերականգնվելու է, մեր մեջքն ուղղվելու է, հերոսական ժամանակներ են գալու (տեսանյութ) Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԳերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններինՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. ԶոհրաբյանԵվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. ՎենսՆազելի Բաղդասարյանի հայրական տունը զավթել է ամբողջ մայթը. ՏԵՍԱՆՅՈւԹԻսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդներիԹուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա
Լրագրողուհու միկրոֆոնը պատահաբար կպել է Թրամփի դեմքին. ՏԵՍԱՆՅՈւԹՉնայած բարձր տոկոսադրույքներին, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն ՊարսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 15-ինԾնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը (տեսանյութ)Երևանի բուսաբանական այգում հատվել է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ)
Հասարակություն

Նիկոլից ավելի Նիկոլ․ ինչո՞վ է պայմանավորված իրեն երգահան ու դերասան հռչակած Մադլենյանի սերն առ Նիկոլ

Երգիչ, երգահան, դերասան, մի խոսքով, շոու բիզնեսի ներկայացուցիչ Ռիչարդ Մադլենյանը երեկ չի հետևել Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, բայց այսօր նայել է ու հասկացել, որ Փաշինյանին հարցեր տվող լրագրողների մակարդակն «ուղիղ անալոգ է հայկական շոու-բիզնեսի»․․․ նա նաև լրագրողներին կոչ է արել «լրջանալ»․․․

Նա մասնավորապե գրել է․

Իհարկե, կարելի է ենթադրել, թե կոնկրետ ինչն է այդքան հուզել կապիտուլյացիայի ու երկիրը թշնամուն հանձնելու մեջ մեղադրվող ղեկավարին սատարող երգահանին։

Երևի նա վատ է զգացել այն լրագրողների հարցերից, որոնց պատճառով Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց խառնիխռիվ ու ոչինչ չասող պատասխաններ տալ․ Մադլենյանն անլուրջ է համարում, որ լրագրողը Փաշինյանին հորդորում էր չկաշկանդվել ու չվախենալ Արցախ բառը օգտագործելուց, Մադլենյան Ռիչարդը վատ է զգացել, որ իր սրտի վարչապետի առաջ են դրել նրա իշխանության թալանն ու անգրագետ կառավարումը, որ Փաշինյանին դավաճան են ասել, որ կանխատեսել են, թե ինչ կլինի Փաշինյանի մահից հետո և ովքեր կսգան նրա մահը (թեև երևի թե անգամ հարազատ ընտանիքի վշտին չի արժանանա), ի վերջո երգահան ու չհաջողված դերասան Ռիչարդը երևի վատ է զգացել լրագրողի հեգնական տոնից, որով նա իր դիտարկումներն ուղղեց Փաշինյանին։

Մադլենյանի համարձակությունը, իհարկե, չի ների լրջություն պահանջել ոչ թե լրագրողներից, ովքեր ասելիք չունեն դավաճան կառավարությանը, քան այն, որ նա դավաճան է, այլ հենց այդ կառավարության գլխից․․․․

Լրջությունը պետք է ու վաղուց արդեն ժամանակն է պահանջել հենց Նիկոլ Փաշինյանից, ով խաղամոլի նման ազարտի մեջ է ընկել ու տանուլ է տալիս ամբողջ երկիրը՝ մեկը մյուսի հետևից թուրքին տարածքներ հանձնելով։

Ի՞նչ մակարդակի մասին է խոսում Ռիչարդը, եթե իր իսկ մեկնաբանությունն անմակարդակ ու անկիրթ մոտեցում է երկրում տիրող իրավիճակին։

Ի՞նչ էր նա սպասում լրագրողներից՝ չխոսե՞լ Արցախի մասին, չբացահայտել Նիկոլի ստերն իրենց հարցերով, չխոսե՞լ նրա վախերից, իրենց ակնարկներով չասե՞լ, որ իրականում Փաշինյանը սպասարկում է թշնամի երկրի շահերը․․․

Ի՞նչն էր անլուրջ, ի՞նչը դուր չի եկել Մադլենյանին․․․ 

Իսկ լա՞վ է զգում, երբ Հայաստանը մեծ-մեծ պատառով ու հայկական Արցախն այսօր թշնամու երախում են՝ հազարավոր սոված մանուկներով, տարեցներով, հղիներով ու, ընդհանրապես, հայ քաղաքացիներով, ովքեր զգում են Հայաստանի օգնության կարիքը, բայց տեսնում են իրենց միայնակ ու անտեսված։

Անլո՞ւրջ է, երբ նրանց մասին լրագրողներն իրենց ձայնագրություններով հիշեցնում են Փաշինյանին․․․

Իրականում լրագրողներն անլուրջ են վերաբերվել հենց երգահան ու իրեն դերասան հռչակած Մադլենյանի գրառմանը, բայց խնդիրն այն է, որ նրա այդ գրառումը խոսում է իր տեսակի մասին, այն տեսակի, որը պառկում է բոլորի տակ, ով իրեն կարող է կերակրել։

Այս առումով թերևս Մադլենյանն ունի խորհրդի կարիք՝ կողմնորոշվի՛ր ու վերջապես ինքդ քեզ կերակրիր, վաղուց արդեն մեծացել ես, պետք չի պառկել օրվա իշխանության տակ, հատկապես երբ այդ իշխանությունը կաթնատու չէ, այլ միայն եղածը փոշիացնող։

Փաշինյանին հեգնող ու հարցեր տվող լրագրողներին անլուրջ համարող Մադլենյանը մի առիթով Նիկոլի մասին ասել է․

«Ժամանակի ընթացքում ես վարչապետի մոտ այնպիսի որակական հատկանիշներ բացահայտեցի, որոնք ինձ թույլ են տալիս ասելու, որ կա գիտակցություն և խոր կշռադատվածություն»․․․

Այս խոսքերը Ռիչարդն ասել է 2020 թվականի պատերազմից հետո, նույն այն Փաշինյանի մասին է ասել, ով երկիր է հանձնել թշնամուն, ով հազարավոր զոհեր է տվել ու շարունակում է պատառ-պատառ անել երկիրը, բզկտել ժողովրդին, պառակտում մտցնել մարդկանց մեջ ու բոլորին տանել կործանման․․․

Իհարկե, կարելի էր Մադլենյանի գրառմանը կամ ընդհանրապես չարձագանքել, կամ էլ ավելի լուրջ մոտենալ, բայց նրա շողոքորթ ու անլուրջ գրառմանը սա էլ է շատ։

Վերջում ներկայացնում ենք նաև մի քանի մեկնաբանություն լրագրողներից, որտեղ նրանք պարզապես կատակում են Մադլենյանի «շատ լուրջ» գրառման շուրջ։

 

Արմինե Մկրտումյան