ԿԽՄԿ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին թույլ տալ իր մարդասիրական ավտոշարասյունն անցնի Քաշաթաղով կամ Ակնայով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչներին թույլատրել իր մարդասիրական ավտոշարասյուներին օգնել խաղաղ բնակչությանը, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
«Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով (Քաշաթաաղի միջանցք - խմբ.) կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը (Ակնան-խմբ.): Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողություններն այդ տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հավելել է, որ վերջին անգամ ԿԽՄԿ-ին բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրելու թույլտվություն է տրվել մի քանի շաբաթ առաջ։