Անիրատեսական է. Գարի Կասպարովը պատասխանել է հայերի և ադրբեջանցիների «բարեկամ դառնալու» մասին՝ Գորդոնի ցնդաբանությանը

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը կանցնի Ադրբեջանին։ Ադրբեջանն այնտեղ կիրականացնի «տնտեսական հրաշք», «լավ կվերաբերվի» հայ բնակչությանը, և «երկու երկրները կդառնան բարեկամներ»: Այս մասին ասել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը՝ չանդրադառնալով, թե ինչպես է հնարավոր բարեկամություն անել մի երկրի ժողովրդի հետ, որի գործողությունների հետևանքով ծնված ու չծնված երեխաներ են մահանում:
Գորդոնին իր տեղն է ցույց տվել հայազգի գրոսմայստեր, քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը, ով նշել է, որ դա նույնքան անիրատեսական է, որքան ուկրաինացիների և ռուսների բարեկամությունը պատերազմից հետո։
Կասպարովը հավելել է, որ կարող է լինել ինչ-որ տարբերակ, Թուրքիային կտրվի Նախիջևանով անցում դեպի Ադրբեջան, իսկ Հայաստանը կստանա Լաչինի միջանցքը:
«Նման տարբերակ կարող է լինել, ինչի մասին երազում էին բոլոր թուրք կառավարիչները՝ հասնել Ստամբուլից Ալթայ»,- նշել է նա: