Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:
ՌԳ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծման տարբերակների որոնումը, որին Ռուսաստանը պատրաստ է մեծ օգնություն ցուցաբերել»,- նշվում է հայտարարության մեջ։