Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու ԼՂ-ում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները․ ԱԳ նախարար

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին:
Լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե շաբաթ օրը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում ո՞րն է իր համար ամենակարևոր կետը։
Ի պատասխան՝ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
«Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է»,- ասել է նա։