Հայաստանում մեծ հիասթափություն կարելի է տեսնել ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ ավստրիական թերթին
Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին:
Լրագրողը Միրզոյանին հարցրել է՝ որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո․ «Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է»,- ասել է լրագրոցը։
«Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ»։
Նրա խոսքով՝ իրենք ավելին էին սպասում, և դա գաղտնիք չէ: