Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը նիստ է գումարել Գրիգորյանի քարոզարշավը տապալվեց «իրավապահ» հարձակմամբ, ՔՊ թեկնածուն վայելում է իր քարոզարշավը ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են. Մարուքյան Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից ԱՄԷ-ն պատրաստ է հնարավորինս նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին․ դեսպան Հօգուտ ՀՀ֊ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ հերթական հայցը «Արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր»․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը Կրակոց՝ Տավուշի մարզում․ «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Մարգարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, դատախազի պնդումը իրականությանը չի համապատասխանում Զախարովան բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել Երևանի ավագանին նոր անդամ ունի Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից (տեսանյութ)Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել ենԿառավարությունը խրախուսում է հեծանիվով դասի և գործի գնացողներինՍյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. Կներգրավվի Թուրքիան. միջազգայնագետԱլիևն օկուպացված Ակնայում խոսել է 44-օրյա պատերազմի մասինԼույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներումԿոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության` այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը. «Արթուն ենք» շարժումԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն, իրենք քաղաքական դիակ են․ Ալեն ՍիմոնյանՀրդեհ թուրքական հանգստավայրում. կա զոհՔավորին ուրացող, ՀԺԱՄ ու ԼՀԿ նախկին անդամ Կոնջորյա՞նն է խոսում ամոթից. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառըՎահագն Ալեքսանյանը 5000 դրամանոց թողեց Աննա Մկրտչյանի համար․ ԱԺ-ում թեժ է (տեսանյութ)
Խուզարկություններ են տեղի ունենում Վարդենիսի քաղաքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Հրաժարվում եմ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից». Սարգիս ԱրզումանյանԻշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ․ Թաթոյան
Կապի ապաշրջափակման շուրջ բանակցությունները Ալեն Սիմոնյանի իրավասության մեջ չեն. Մարիա Զախարովա
«Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ՓաշինյանինԱյս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում. «Մայր Հայաստանը»՝ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ իրականացված հետապնդումների մասինՓակ քվեարկություն ԱԺ-ում․ ՈւՂԻՂՔՊ-ում ասել են, թե փաստերը թույլ էին՝ հատկապես Տարոն Մարգարյանի գործի հետ կապված․ մանրամասներ ՔՊ նիստիցՌեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ. Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին. Ասլանյան
Մեղք եք. Վանեցյանը ՔՊ-ի գործողությունները Գյումրիում «ջղաձգումներ» Է որակում
Մահացել է Լոլա ԹումասյանըՀայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել` պետք է ընտրություն կատարի. ՕվերչուկՆախօրեին ՔՊ-ում ամփոփվել են սոցհարցումների արդյունքները, Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն․ ՔաղաքագետՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում (լուսանկար)
Իրավապահները ձերբակալեցին նաև Մարտուն Գրիգորյանի հորը (տեսանյութ)
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Տոկաևը ողջունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտըԳյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը եկավ աջակցելու մյուս թեկնածուին՝ Մարտուն Գրիգորյանին (տեսանյութ)
Վազող տողեր

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը․ պատգամավորի ելույթն արժանացավ ծափահարությունների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, Արցախից հրաժարվելով Հայաստանի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով: Այս մասին, այսօր Արցախի ԱԺ արտահերթ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին: Միասին հայ ազգով, անկախ բնակության վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը: Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելն ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն և վերջապես անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ:

Մեր կողմից պետք է ամեն գնով պայքար սկսել և բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որևէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում: Վերջապես եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, և թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն և դրանով անվախ էինք: Իսկ հիմա՝ ի՞նչ:

Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի և չկա Արցախ առանց Հայաստանի: Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքը և հերոսների պատիվը: Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը, և վերջապես սա պետք է լինի հայի տեսակը, մանավանդ ղարաբաղցու:

Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ո՛չ Նիկոլի և ոչ էլ նրա խունտայի, երեկ Արաբատ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է: Վա՜յ, Ղարաբաղ, տեսեք՝ ով է քո ճակատագիրը որոշում:

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը:

Հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը, նա և Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար, ում կարծիքով հոգնակի թվով, բանջարեղեններ է օգտագործում:

Նա իրենց բանջարաբոստանային կուլտուրաները և Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առջեւ են կանգնած ու կիլոմետրերով ճանապարհ են հատում իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու կոչով միջազգային հանրությանը դիմելու համար։

Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Լա՛վ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդուն։

Արցախցին երբեք փախստականի կարգավիճակում չի հայտնվելու, ձեր կրկեսային բեմադրությունները Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ Դուք էլ, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ Ձեր ամուսնու գրկում։

Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, դու հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն, ինչ դու արել և անում ես, չի կարող ներվել։ Դու պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես, հեռացիր ինչքան կարող ես շուտ»։