Ուրիշ հարցե՞ր․ Վահան Քերոբյանն արհամարհեց Արցախի սննդի պաշարներին առնչվող հարցը

Ես կապի մեջ եմ իմ արցախցի ընկերների հետ, գործընկերների հետ էլ երբեմն, բայց մեր ֆունկցիան մենք տեսնում ենք՝ մաքսիմալ կատարել մեր գործը լավ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ի պատասխան այն հարցի, թե ինչ տեղեկություն ունի Արցախում սննդի պաշարների հետ կապված։
Շարունակելով պատասխանը՝ Քերոբյանը շեղվեց հարցից, սկսելով խոսել Հայաստանի տնտեսական ցուցանիշներից։ Լրագրողն էլ ուղղեց նրան, թե՝ ես Ձեզ ուրիշ բան եմ հարցնում, Դուք ասում եք՝ Հայաստանի տնտեսական աճը։
«Ես ունեմ իմ աշխատանքային պարտականությունները, և կարծում եմ, որ իմ պարտականությունները լավ անելով՝ ես օգնում եմ մեր մյուս գործընկերներին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերին՝ ՊՆ-ի և ԱԳՆ-ի հետ»,- ասաց նա՝ անտեսելով բուն հարցը՝ հենց իր ոլորտին առնչվող։
Լրագրողը մի քանի անգամ կրկնեց հարցը՝ ունե՞ք տվյալներ Արցախում սննդի պաշարների հետ կապված։
«Ուրիշ հարցեր»,- եղավ Քերոբյանի պատասխանը։