Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կհրավիրի. պատրաստվում է հանդես գալ ուղերձով

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը: