Ադրբեջանը պահանջել է դադարեցնել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Նախիջևանի սահմանին՝ Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը:
Այս մասին ասված է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում։