Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ քարտեզի մասով որոշում չեն կայացրել. փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը արդյունքում որևէ քարտեզի մասով որոշում չեն կայացրել: Այս տեղեկությունը հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին ԱԳՆ–ն տեղեկացրել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի էր ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի էր ունեցել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։