Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂ
Հասարակություն

Որպես անկառավարելի դասախոս՝ հավանաբար, ես ձեռնտու չէի իմ ղեկավարությանը. Գևորգ Պետրոսյանը՝ իրեն ԵՊՀ-ից հեռացնելու պատճառների մասին

ԵՊՀ դասախոս, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ առանց պատճառի զրկվել է աշխատանքից՝ այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում: 

Կատարվածի մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց.

«Ես այսօր տեղեկացա, որ ինձ այլևս ժամեր չեն տրամադրվել, դա նշանակում է, որ համալսարանն ինձ հետ լուծում է աշխատանքային պայմանագիրը՝ ինձ համար անհայտ պատճառներով: Եթե մենք նկատի ունենանք այն, որ Հայաստանն այն երկիրն է, որ պետք է կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես` Հայաստանի վավերացված սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածը: Պետությունն այդպիսի պարտավորություն ունի՝ ապահովել մասնագետների առաջխաղացումն ըստ մասնագիտական ունակությունների, արժանիքների, նաև Աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածն ավարտվում է այն նախադասությամբ, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորելիս, կողմերը պարտավոր են ղեկավարվել ազնվության, արդարացիության և ողջամտության սկզբունքներով»,- ընդգծեց նա: 

Պետրոսյանը շեշտեց, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքի գծով միակ դոցենտն է՝ ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետը:

«27 տարի դասավանդում եմ ԵՊՀ-ում, երբևէ իմ աշխատանքային ստաժը չի ընդհատվել, այդ թվում՝ իմ՝ բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում: Միանձնյա հեղինակել եմ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք» դասագրքի ընդհանուր և հատուկ մասերը, 50-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ եմ: Եվ այսօր, առանց պատճառի, ես զրկվում եմ աշխատանքից»,- ասաց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ հիմա պատրաստվում է գրավոր դիմում ներկայացնել ռեկտորին՝ գրավոր հայտնել իրեն աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պատճառը և իրավական հիմքը: Նա վստահություն հայտնեց, որ բուհը չի կարողանալու մատնանշել պատճառ և իրավական հիմք:

«Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ պայմանագիրը չի կարող լուծվել առանց հիմնավոր պատճառի: Նույնը նշված է նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածում, որտեղ խարտիան պետությանը պարտավորեցնում է, որ մարդն աշխատանքից ազատվի բացառապես հիմնավոր պատճառներով»,- ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է տեղի ունեցած պատճառներին, ապա Պետրոսյանը երկու վարկածի մասին խոսեց: 

«Ես ունեմ իմ վարկածները. առաջինը՝ քաղաքական հետապնդում, որովհետև իմ քաղաքական կեցվածքը հաճելի չէ իշխանության քիմքին: Երկրորդը, որին ավելի շատ եմ հակված՝ ներքին համալսարանական պայմանավորվածությունների հետևանք է, որովհետև ես այն դասախոսներից մեկն եմ, որը կամակատար չէ, որը կուրորեն չի կատարում ղեկավարության հանձնարարությունները և ղեկավարվում է առաջնային արժեքները պահպանելու սկզբունքով, որ թաթախված չէ կոռուպցիայի մեջ, ուսանողների հանդեպ ունի առանձնակի վերաբերմունք և այդ վերաբերմունքը դրսևորվում է ըստ գիտելիքի սկզբունքով: Որպես անկառավարելի դասախոս՝ հավանաբար, ես ձեռնտու չէի իմ ղեկավարությանը, հետևաբար, իրենք համատեղ ջանքերով հասան այս արդյունքին»:

Նա նշեց, որ թեև չի բացառում նաև քաղաքական հետապնդումը, սակայն, իր խոսքով, հանուն ճշմարտության, հավելեց, որ ներֆակուլտետային գործողությունների վարկածին ավելի է հակված, քան քաղաքական: 

«Հիմա գրավոր կպահանջեմ ազատման հիմքերը, հետո դիմելու եմ դատարան: Խնդիրն աշխատավարձը չէ, ես ընդամենը 38 հազար դրամ եմ ստանում՝ այն դեպքում, երբ անգրագետ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում: Խնդիրն արդարության սկզբունքն է. 27 տարվա դասախոսին, երկրում միակ գիտությունների թեկնածու- դոցենտին, միանձնյա դասագրքերի հեղինակին (նման բան քիչ է եղել Հայաստանի իրավագիտության պատմության մեջ) հեռացնում են աշխատանքից: Այս պայմաններում, առանց մարդուն լսելու, ընդամենը կողմնակի աղբյուրներին տեղյակ պահելով, որ դու այլևս դասախոս չես, սա է վիրավորանքը: Ես այդ վիարվորանքը չեմ տանում, միշտ արժանի հարված եմ հասցնում, և իրենք այդ վիրավորանքը կտեսնեն»,- եզրափակեց Պետրոսյանը:

Զրուցեց Աստղիկ Հովհաննիսյանը