Արտակարգ դրություն Ղրիմում. պայթյուններ են լսվել, կամուրջը գիշերվանից չի գործում
Ղրիմի կամրջի վրա արտակարգ դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասի 145-րդ կմ-ի տարածքում, ժամը 4:21-ին, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։
Telegram-ի մի շարք ալիքներ գրում են, որ մինչ այդ մարդիկ լսել են պայթյունների ձայներ։ Տրանսպորտի նախարարությունը հայտնել է Ղրիմի կամրջի վրա բացվածքների և վնասման մասին։
Կամուրջի վրայով ճանապարհային եւ երկաթուղային երթեւեկությունը, ինչպես նաև Ղրիմի և Կուբանի միջև լաստանավային երթեւեկությունը դադարեցվել է։