Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԱՀ նախագահի նամակը: