Արցախցիները շարունակելու են բողոքի ակցիան ու տեղադրելու են վրաններ․ ինչ պայմանավորվածություն կա ռուս խաղաղապահների հետ (տեսանյութ)
Արցախցիները երթով շարժվել են օդանավակայան՝ հանդիպելու ռուս խաղաղապահների հետ։
ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից հետո Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու իրավիճակն անհապաղ կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։
«Մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը։
Մանրամաները՝ տեսանյութում