Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Թեկնածու՝ միայն «գալոչկա» դնելու համար․․․

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն, գոնե ինքն իր համար, արդեն որոշել է՝ ընդդիմության առաջադրած թեկնածուին չի ընտրելու: Այլ կերպ ասած՝ ի սկզբանե կանխորոշված են ՄԻՊ ընտրության արդյունքները:

Չնայած դրան, Էդգար Ղազարյանն անկեղծ հավատում է, որ ոչ միայն ընդդիմադիր, այլ անգամ իշխանական պատգամավորներն իրեն են ընտրելու։ 

Ավելին՝ նա համարում է, որ ՔՊ-ականները չպետք է իրենց թեկնածուն առաջադրեն ու պարտավոր են իրեն ընտրել։

«ՔՊ-ականները միաձայն ինձ են ընտրելու ՄԻՊ-ի պաշտոնում․ նրանք պարտավոր են ընտրել»,- ասել է Ղազարյանն իր հարցազրույցներից մեկում։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ ՄԻՊ-ն այն ինստիտուտն է, որը պետք է անկախ լինի՝ հատկապես իշխանություններից։ Ու քանի որ ՄԻՊ-ը պաշտպանում է մարդկանց իրավունքները իշխանությունների գործողություններից, հետևաբար, նա ոչ մի պարագայում չի կարող լինել իշխանական խմբակցության բարեհաճությունը վայելող մեկը:

Իսկ այն, որ Էդգար Ղազարյանը ժամանակ առ ժամանակ հայտնվել է քաղաքական անցուդարձի կիզակետում՝ դա նրան չի կաշկանդում։ Ղազարյանն ինքն իրեն համարում է ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործիչ․․․

Էդգար Ղազարյանի այսչափ վստահությունը չեն կիսում անգամ այն ուժերը, որոնք նրան առաջադրել են։

Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադառնալով առաջադրմանը, գրել է, թե առաջադրել են ՄԻՊ թեկնածու՝ ընդառաջելով արտախորհրդարանական ուժերի իրենց ուղղված նամակ-դիմումին։

  «․․․․․Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորը չի ժխտում, որ ՄԻՊ թեկնածուի ընտրությունը կանխորոշված է, ու խոսքն ամենևին էլ իրենց թեկնածուի ՄԻՊ դառնալու հնարավորության մասին չէ։

«Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնել է իր խմբակցության համանման տեսակետը։ Նա նշել է, որ այլ թեկնածուների առաջարկներ, այո՛, եղել են, բայց տարբեր պատճառներով դրանք չեն ընդունվել։

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի թեկնածությանը, ապա առաջին հերթին հաշվի է  առնվել նրա պատրաստակամությունը, ապա նաև արտախորհրդարանական ուժերի առաջարկը։ Սակայն, ի տարբերություն Էդգար Ղազարյանի, Մամիջանյանն այնքան էլ վստահ չէ, թե ՔՊ-ն իրենց թեկնածուի օգտին կքվեարկի։ 

Համենայնդեպս, նա խուսափել է կանխատեսումներ անելուց։

«Կանխատեսել ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի որևէ թիմակցի գործունեություն. ես նման անշնորհակալ գործունեությամբ չեմ զբաղվում»,- ասել է նա՝ իր հարցազրույցներից մեկում։

Ստացվում է՝ ընդդիմությունը, առաջադրելով Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու, նպատակ է ունեցել միանգամից իր համար լուծել միքանի այլ խնդիր.

1․ Ընդառաջելով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման դիմում-նամակին՝ ընդունել է Ղազարյանի թեկնածությունը՝ դառնալով խողովակ՝ արտախորհրդարանական ընդդիմության առաջարկի համար (որպեսզի տպավորություն ստեղծեն, թե պատրաստակամ համագործակցում են արտախորհրդարանական ուժերի հետ)։

2․ Առաջադրել է թեկնածու, որպեսզի վաղը խոսելու տեղ ունենան, ու ՔՊ-ականները չասեն, թե՝ «թող ընդդիմությունը թեկնածու առաջադրեր՝ մենք էլ նրան կընտրեինք»․․․

3․ Թեկնածու առաջադրել են նաև իրենց ընտրողներին ցույց տալու համար, թե՝ տեսեք, մենք արեցինք՝ ինչ կարող էինք, բայց իշխանությունն է վատը, մենք մեղք չունենք․․․

Մի խոսքով՝ ընդդիմությունը թեկնածու է առաջադրում միայն առաջադրելու ու միայն  «գալոչկա» դնելու համար։ Էլ չենք ասում, որ զուգահեռաբար զբաղված են իրենց իսկ առաջադրած թեկնածուին անվանարկելով:

Արմինե Մկրտումյան