Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսմայիլիի շրջանում, ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տվյալներով։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլի շրջանում՝ Իսմայիլի սեյսմիկ կայանից 6 կմ հյուսիս:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։