ԵՀ-ն և Լեհաստանը համաժողով կանցկացնեն Ուկրաինա երեխաների վերադարձի վերաբերյալ
Եվրահանձնաժողովը և Լեհաստանը մտադիր են միջազգային համաժողով կազմակերպել՝ Ուկրաինա վերադարձնելու Ռուսաստանի կողմից պատերազմական գոտուց արտաքսված 16000 երեխաներին։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մենք գիտենք, որ այսօր 16,2 հազար երեխա է արտաքսվել, միայն 300-ը վերադարձել է տուն: Ուկրաինայի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ մենք նախաձեռնություն ենք ստեղծել՝ վերադարձնելու այս երեխաներին։ Այդ նպատակով մենք կազմակերպում ենք համաժողով։ Մեզ սպասվում է շատ դժվար աշխատանք»,- ասել է նա։