Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, Արևմուտքի երկրները փորձում են գժտեցնել Հայաստանին ու Ռուսաստանին. Լավրովը՝ Միրզոյանի հետ ասուլիսում
Մենք խոսել ենք Հարավային Կովկասում իրավիճակի ահագնացող տենդենցների մասին, մենք տեսնում ենք Արևմուտքի երկրների թափանցիկ փորձերը գժտեցնելու Հայաստանն ու Ռուսաստանը, եկեք իրերն իրենց անուններով կոչենք, թուլացնել տարածաշրջանային անվտանգության ճարտապետությունը՝ մտածելով և հոգալով ոչ թե այնտեղ գտնվող երկրների հետաքրքրությունների, այլ իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին: Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա վստահություն է հայտնել, որ նման փորձերը դատապարտված են ձախողման:
«Մենք մանրամասն քննարկել ենք Լաչինի միջանցքի և ամբողջ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ճանապարհները, ընդգծել ենք բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման կարևորությունը՝ հիմնված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եռակողմ հայտարարության վրա»: