Ղրիմում գազատար է պայթեցվել
Սիմֆերոպոլում անհայտ անձը բարձրացել է ցանկապատի վրայով և պայթուցիկներ տեղադրել գազատարի մոտ, որից հետո փոքր պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Baza-ն։
Պայթյունը տեղի է ունեցել մարտի 19-ի երեկոյան Բալակլավսկայա փողոցի մերձակայքում։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը 200 գրամ տրոտիլ տարողությամբ պայթուցիկ սարք է տեղադրել։ Այնուամենայնիվ, այս հզորությունը բավարար չէր գազամատակարարումը խաթարելու և մեծ հրդեհ առաջացնելու համար։
Պայթյունից հետո խողովակներից մեկը փոքր-ինչ վնասվել է։