Հայաստանի ղեկավարությանը զգուշացնում ենք զերծ մնալ կեղտոտ արարքներից. Ալիև

Ցավոք, Հայաստանը դեռ դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակներից:
Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բարձրացել են ռեւանշիստական ուժեր: Հայաստանում դեռ տարածքային պահանջներ են առաջադրվում Ադրբեջանի դեմ: Տեսեք, թե ինչ երկրներ են կանգնած Հայաստանի թիկունքում. Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել Ադրբեջանի պետության և ժողովրդի կամքի վրա»,-նշել է Ալիևը: