Երևանի ալրաղացի շենքում իրականացվելու են քանդման աշխատանքներ
Քանդման աշխատանքներ «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի շենքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր՝ մարտի 7-ին, ժամը 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում իրականացվելու են քանդման աշխատանքներ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ: