Իրաքյան Քրդստանը երկրաշարժից հետո ժամանակավորապես դադարեցրել է նավթի արտահանումը Թուրքիա խողովակաշարով

Իրաքի քրդական շրջանը ժամանակավորապես դադարեցրել է նավթի հոսքը թուրքական Ջեյհան նավահանգստով այն բանից հետո, երբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում: Ինչպես տեղեացնում է The Jerusalem Post-ը՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է տարածաշրջանի բնական պաշարների նախարարությունը:
Նավթի արտահանումը կվերսկսվի այն բանից հետո, երբ «խողովակաշարերի մանրազնին ստուգումն ավարտվի», ասվում է նախարարության հայտարարության մեջ։