Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե
Քաղաքականություն

Ընդդիմության ու Աննա Վարդապետյանի ընդհանրությունը. գլխավոր դատախազը ցանկանում է ամեն գնով պատժել Քոչարյանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանն իր տեղակալներից Արթուր Պողոսյանի միջոցով որոշել է «հիմք»ստեղծել Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանից ազատվել կամ գոնե տհաճ իրավիճակ ստեղծել Պետրոսյանի համար. վերջինս Կոտայքի մարզի դատախազն է:

Հայտնի է, որ իր կադրային բարեփոխումներով Աննա Վարդապետյանն ազատվում է հեղինակավոր, խելացի դատախազներից և նրանց փոխարինում ոչ այդքան բանիմացներով, որ ըստ ցանկության կառավարելի լինեն։

NEWSPRESS.am-ն Աննա Վարդապետյանի նշանակումից կարճ ժամանակ անց գրել էր, որ Վարդապետյանն այսպես ասած` «ընկել է» Քոչարյանի գործով մյուս մեղադրող, տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հետևից, և պատահական չէ, որ Պետրոսյանը նշանառության տակ է հայտնվել` որպես կրկին Քոչարյանի գործով դատախազ։ Հատկանշական է, որ այդ դատախազներին ողջ ընդդիմությունը շարունակ մեղադրել ու քննադատել է Քոչարյանին կալանքի հասցնելու համար, սակայն հիմա խնդիրներ ունի Աննա Վարդապետյանը, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմությունը։ Այս ամենը ևս, ինչպես երկրում տեղի ունեցող շատ իրադարձություններ, մի օր կպարզվեն։

Ինչևէ. Աննա Վարդապետյանի տեղակալը ցուցում է տվել Պետրոս Պետրոսյանի դատախազին, իսկ Պետրոս Պետրոսյանը որոշել է կոնկրետ գործով հսկողությունը վերցնել իր վրա։ Այս մասին արդեն հրապարկում եղել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն,
Աննա Վարդապետյանը մտածել է, որ դատախազին Պետրոսյանն անհիմն է փոխել ու որոշել է պատժել նրան իր ընկերուհուն վստահված կարգապահական հանձնաժողովի միջոցով։

Պետրոսյանին հրավիրել են կարգապահական հանձնաժողով, սակայն Պետրոս Պետրոսյանը հիմնավորել է, որ խախտում չի արել` ի զարմանս Անահիտ Մանասյանի, ում Աննա Վարդապետյանը նշանակել է կարգապահական հանձնաժողովի նախագահ, որ որպես գործիք կիրառի այդ հանձնաժողովը: Պետրոս Պետրոսյանի տեսակետներն այն մասին, որ խախտում չկա, հիմնավորել են հանձնաժողովի այլ անդամներ ևս։ Եվ այդպիսով` հանձնաժողովի անդամների հետ նախնական պայմանավորվածությունը, որ Պետրոսյանին պատժեն, իրավաբանորեն չեն կարողացել հիմնավորել։

Այդպիսով, Պետրոսյանին Մանասյանի միջոցով Վարդապետյանը չի կարողացել պատժել։ Մեր տեղեկություններով` Պետրոս Պետրոսյանին Աննա Վարդապետյանը որոշել է պատժել բարեփոխման անվան տակ` իջեցնել պաշտոնը կամ ազատել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից։

Տեղեկացանք նաև, որ պաշտոնից ազատված երկարամյա դատախազներից մեկը լրատվամիջոցներից է իմացել իր ազատման մասին: Դատախազի անկախության մասին կա´մ չգիտի, կա´մ մոռացել է Աննա Վարդապետյանը, Դատախազությունից սահմանված կարգով անգամ չեն բարեհաճել տեղեկացնել:

Ի դեպ, Վարդապետյանը նախատել է տեղակալներին «ոչ մի բան գլուխ բերել չկարողանալու համար», նախատել է նաև Մանասյանին, ով երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ դատախազի տեղակալի պաշտոնին նշանակվել է «իր անցած ճանապարհի ու կենսագրության համար»։

Ի դեպ, այդ կենսագրության մեջ «ներդրում» ունի նաև քոչարյանական նախկին պատգամավորներից մեկը, հավանաբար, Մանասյանը նրան գոնե հոգու խորքում շնորհակալ է...