Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միջազգային դերակատարներին պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Վեբինարն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:
Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:
Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի մասին է: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միջազգային դերակատարներին պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Պետնախարարի խոսքով՝ կարևոր է նաև բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար: